10 տարի առաջ ամերիկացիները վերցրել են Բաղդադը
09/04/2013 21:47

10 տարի առաջ ամերիկացիները վերցրել են Բաղդադը

Այսօր լրանում է ամերիկացիների կողմից Բաղդադի գրավման 10 տարին:

ԱՄՆ զորքերի հրամանատարությունը ենթադրում էր, որ կոալիցիոն ուժերին սպասվում է դաժան դիմակայություն, մինչդեռ Իրաքի մայրաքաղաքը հանձնվեց առանց պայքարի:

Քաղաքի գրավման խորհրդանիշը հանդիսացավ Սադամ Հուսեյնի բրոնզե արձանի տապալումը Ֆիրդոուս հրապարակից. Այս տեսարանը ուղիղ եթերով ցուցադրեցին աշխարհի առաջատար հեռուստաընկերությունները:

Մինչդեռ այդքան թեթև ավարտել իրաքյան պատերազմը ԱՄՆ-ն և կոալցիոն ուժերը չկարողացան. պատերազմը տևեց մինչև 2011թ.-ի վերջը: Գտնել զանգվածային ոչնչացման զենք Իրաքում, որն էլ դարձել էր ներխուժման առիթ, ամերիկացիներին չհաջողվեց: 

Պատերազմի տարիներին ԱՄՆ-ն Իրաքում կորցրել է 4.500 զինծառայող: Տեղի բնակչության շրջանում զոհերի թիվը տարբեր տվյալներով հասնում է մի քանի հարյուր հազարից մեկ ու կես մլն մարդու: 

 

10 տարի առաջ ամերիկացիները վերցրել են Բաղդադը