Անդրիաս Ղուկասյանին բերման են ենթարկել ոստիկանություն
09/04/2013 20:32

Անդրիաս Ղուկասյանին բերման են ենթարկել ոստիկանություն

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանին բերման են ենթարկել ոստիկանություն: Aysor.am-ի թղթակցի` հարցին, թե ի՞նչ պատճառով են նրան բերման ենթարկել, ոստիկանության աշխատակիցը պատասխանեց. «ՀՀ Ոստիկանության կայքում համապատասխան ծանուցումը կլինի»:

Հարցին, թե ո՞ւր են  նրան տարել, նա ասաց՝ ոստիկանության մոտակա բաժանմունք:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ոստիկանները զգուշացրել էին, որ քաղաքացիներն ունեն 15 րոպե ժամանակ՝ Բաղրամյան պողոտան լքելու համար: Հրահանգին չենթարկվողներին և ակնհայտ հակաօրինական կեցվածք ցուցաբերողներին բերման են ենթարկել:

Նշենք, որ այս պահին «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բաշխյանը և Զարուհի Փոստանջյանը բանակցում են ոստիկանների հետ, Զ. Փոստանջյանը պահանջում է, որ բացեն Բաղրամյան պողոտան: 

Անդրիաս Ղուկասյանին բերման են ենթարկել ոստիկանություն