.jpg)
Աղվան Մկրտչյանը լավագույնների շարքում է
«Միկայի» ավագ Աղվան Մկրտչյանը Գյումրիի «Շիրակի» հետ Հայաստանի առաջնության խաղում 96-րդ հանդիպումն անցկացրեց իր ներկայիս թիմի կազմում և ընդգրկվեց երևանյան թիմում առավելագույն խաղեր անցկացրած ֆուտբոլիստների առաջատար տասնյակում:
32-ամյա ֆուտբոլիստն իր առաջին հանդիպումը «Միկայի» կազմում անցկացրել է 2009 թ. մարտի 22-ին, Կապանում` ընդդեմ «Գանձասարի»: Այդ խաղում միկացիները հաղթել են 2:0 հաշվով:
Նա արդեն 5-րդ տարին է, ինչ հանդես է գալիս «Միկայում»: Աղվանը թիմի գործող ֆուտբոլիստներից 4-րդ խաղացողն է, ով ընդգրկված է առաջատար տասնյակում: Ռեկորդակիրն Ալեքս Էնրիկե դա Սիլվան է, ով շարունակում է իր ելույթները և 173 խաղ է անցկացրել: Գևորգ Պողոսյանը, ով «Շիրակի» հետ խաղում անցկացրեց իր 143-րդ հանդիպումը, դուրս է եկել 3-րդ տեղ: Շարունակում է վեր բարձրանալ նաև Արմեն Պետրոսյանը, ով 124 խաղ է անցկացրել «Միկայի» կազմում և այդ ցուցանիշով 6-րդ տեղում է: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Աղվան Մկրտչյանը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում ընդհանրապես անցկացրել է 266 հանդիպում: 1999 թ. 18-ամյա Աղվանն իր նորամուտը բարձրագույն խմբում նշեց «Դվինի» կազմում, իսկ հետո տեղափոխվեց «Էրեբունի»: 2000-2001 թթ. առաջնություններում Աղվան Մկրտչյանը հանդես է եկել «Արարատում», իսկ հետո 6 մրցաշրջան անցկացրել է «Փյունիկում»: Բացի այդ, «Միկայի» ավագը հանդես է եկել Բելառուսում և Իրանում: