Արմեն Մարտիրոսյանն իրեն լավ է զգում. Այժմ հիվանդանոցում է
10/04/2013 10:59

Արմեն Մարտիրոսյանն իրեն լավ է զգում. Այժմ հիվանդանոցում է

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իրեն լավ է զգում: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Մարտիրոսյանը:

Ու թեև Ա. Մարտիրոսյանը գիշերել է տանը, սակայն մեր զրույցի պահին նա գտնվում էր հիվանդանացում: «Եկել եմ վերջնական ստուգվեմ, տեսնեմ ամեն ինչ նորմալ է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում ոստիկանների հետ բախման հետևանքով Արմեն Մարտիրոսյանը արյունոտ դեմքով բերման էր ենթարկվել ոստիկանություն: 

Նախորդող հրապարակում՝ «Ա. Մարտիրոսյանը ծեծի է ենթարկվել և տեղափոխվել ոստիկանություն»
Արմեն Մարտիրոսյանը բերման է ենթարկվել ոստիկանություն

 

Արմեն Մարտիրոսյանն իրեն լավ է զգում. Այժմ հիվանդանոցում է