Ադրբեջանում պայմանագրային զինծառայողը կացնահարել է եղբոր կնոջը
10/04/2013 17:08

Ադրբեջանում պայմանագրային զինծառայողը կացնահարել է եղբոր կնոջը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության Բեյլագանի շրջանում տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Ֆիզուլի Մամեդովը կացնահարել է իր եղբոր կնոջը` Թունզալա Սաֆարովային: Այս մասին հայտնում է «Avropa.info» լրատվական կայքը:

Արդյունքում Սաֆարովան գլխի և մարմնի տարբեր մասերի վնասվածքներ է ստացել: Տուժածը ծանր վիճակում տեղափոխվել է Բեյլագանի շրջանի կենտրոնական հիվանդանոց:

Տեղեկատվության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հողատարածքի առք ու վաճառքի շուրջ ընթացող վեճի պատճառով:

Զինծառայողը ձերբակալված է: Կատարվում է հետաքննություն:

Ադրբեջանում պայմանագրային զինծառայողը կացնահարել է եղբոր կնոջը