.jpg)
Գ. Բեգլարյան. Տաքսու վարորդները գոհ են կառավարության քայլից
Ավելի լավ է տուժի երեք հոգի, քան 15 հազար վարորդ: ԱԺ-ում, հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով տաքսիների պետհամարանիշների փոփոխության հարցին, ասել է Կապի ու տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցը հնչեցնելուց հետո նշեց, թե հասարակությունն սկսել է վստահել դեղին պետհամարանիշով մեքենաներին, իսկ կառավարությունը դրանք փոփոխելու մասին է մտածում՝ առաջարկելով վերադառնալ հին կարգին: Ըստ պատգամավորի՝ դա նաև անվտանգության տեսանկյունից խնդիրներ կարող է առաջացնել:
Գագիկ Բեգլարյանը, սակայն, չհամաձայնեց պատգամավորի այս կարծիքի հետ: Նախարարի պաշտոնակատարը հավելեց, թե բողոքում են հենց այն մարդիկ, որոնք տաքսիստներից գումար էին վերցնում տեխզննման ու բուժզննության համար:
Գագիկ Բեգլարյանը նաև հավելեց, որ վարորդները գոհ են կառավարության քայլից ու կոչ արեց չքաղաքականացնել: