Աշխարհի լավագույն զենքերի Top-5-ը
10/04/2013 21:19

Աշխարհի լավագույն զենքերի Top-5-ը

20-րդ դարում աշխարհի ամենատարածված հրացաններից է M16 գրոհային հրացանը, որն օգտագործվում է Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի զինված ուժերում:



Հրացանը ստեղծվել է կոնստրուկտոր Յուջին Սթոների մշակումների շնորհիվ: Այն լայնորեն կիրառվել է 1962-1966թթ.-ին` ինդոնեզա-մալազիական հակամարտության ժամանակ: Համաշխարհային հռչակ է ձեռք բերել Վիետնամի պատերազմի տարիներին:



Հաջորդ զինատեսակը`«ՌՊԳ-7» ականանետն է, որն օգտագործվում է տանկերի, զրահատեխնիկայի դեմ պայքարի ժամանակ:
Ռուսական արտադրության այդ զենքը խոցում է նաև թշնամու կենդանի ուժը և ոչ մեծ բարձրությունների վրա գտնվող ինքաթիռները:



Աշխարհահռչակ մեկ այլ զենք` իսրայելական արտադրության «Ուզի» ատրճանակ-գնդացիրն է, որն իր անվանումը ստացել է զենքի կոնստրուկտոր Ուզիել Գալիի անունից: «Ուզին» իր փորք չափերի և հարմարավետության համար օգտագործվում է նեղ տեղանքում և քաղաքային մարտերի ընթացքում:



Լեգենդար հրացաններից է  նաև ամերիկյան «Remington 870»-ը, որն իր վերալիցքավորման յուրօրինակ ձևի համար ժողովրդականություն է վայելում:


Top-5 եզրափակում է լեգենդար ԱԿ-47 ինքնաձիգը, որը մշակվել է կոնստրուկտոր Միխայիլ Կալաշնիկովի կողմից` 1946-1949 թթ.-ին: Կալաշնիկով ինքնաձիգերը օգտագործվում են աշխարհի 50 երկրների զինված ուժերի կողմից: Փորձագետների կարծիքով, Կալաշնիկովը առաջատարների թվում է իր հեշտ օգտագործման և սպասարկման համար: 

Աշխարհի լավագույն զենքերի Top-5-ը