.jpg)
Բոնուչչի. «Հաղթողի հարցը բաց է մնում»
«Յուվենթուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչչին հավատում է, որ իր թիմը հաջողության կհասնի Մյունխենի «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում: Առաջին խաղում, ի դեպ, թուրինցիները զիջել են 0:2 հաշվով:
«Շարունակում ենք հավատալ հաջողությանը, որովհետև ներկայացնում ենք «Յուվենթուսը»: Երկու հանդիպման ընդհանուր արդյունքով հաղթողի հարցը բաց է մնում: Պատրաստվում ենք չորեքշաբթի խաղադաշտում նվիրվել 110 տոկոսով: Անհրաժեշտ է 90 րոպեն հնարավորինս արդյունավետ օգտագործել: Մենք բավարար չափով հնարավորություններ կունենանք, որպեսզի գրավենք մրցակցի դարպասը,- ասել է 25-ամյա կենտրոնական պաշտպանը «Sky Sports»-ին տված հարցազրույցում:- Պահանջվող բոլոր որակներն ունենք` այնպիսի ուժեղ թիմի կյանքը, ինչպիսին «Բավարիան» է, բարդացնելու համար, չնայած առաջին հանդիպման արդյունքին:
Մենք հարգանքով ենք վերաբերվում Ֆրանց Բեկենբաուերին: Վստահ եմ, որ նրա խոսքերը միայն կավելացնեն Բուֆոնի և իմ բոլոր թիմակիցների մոտիվացիան»: