.jpg)
10/04/2013 18:13
Հայ շախմատիստները` Դուբայում
Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը Դուբայում անցկացվող շախմատային օփենում երեք տուրից հետո վաստակել են 3-ական միավոր և մի խումբ այլ շախմատիստների հետ միասին գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը` ավելացնելով, որ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանն ունի 2,5 միավոր: