.jpg)
«Եվրասիանեթ». Ալիևը ողբերգական խնդրանքով դիմել է Ռուսաստանին
«Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքն անդրադարձել է ռուսական «OSTKRAFT» պարբերականի հոդվածին, ըստ որի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմել է Ռուսաստանի ղեկավարությանը՝ խնդրելով Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպից նավատորմի մի մասը Աստրախանից և Մախաչկալայից տեղափոխել Բաքու:
«Նման ռազմական օգնության նպատակը պետք է լինի Ադրբեջանի ծովային նավթարդյունաբերական հանքերի ու նրա տարածքային ջրերի պաշտպանությունը Կասպից ծովում: Նման առիթ է հանդիսացել ադրբեջանական ծովային նավթարդյունահանման ենթակառուցվածքների խնդիրները, որ հասցվել են Թուրքմենստանի ռազմածովային ուժերի կողմից իրականացված գնդակոծության արդյունքում: Ռուսական կողմի պատասխանը հայտնի չէ»,- նշել էր պարբերականը:
«Անցյալում Թուրքմենստանի և Ադրբեջանի նավատորմային բախումներ տեղի են ուենցել, սակայն մինչ Վիկիլիքսյան բացահայտումները, մենք չենք լսել դրա մասին:
Եվ Բաքուն ցույց տվեց, որ նախընտրում է չհրապարակել նորություններ` իր Կասպից ծովում ունեցած թուլության պատճառով: Արդյո՞ք երկու պետությունների նավատորմային բախման մեջ ճշմարտության հատիկ կա: Մենք ստիպված ենք սպասել ավելի շատ տեղեկության»,- գրել է «Եվրասաինեսթը»: