.jpg)
Հայ և ֆրանսիացի կինոմատոգրաֆիստները կհամագործակցեն
Վաղը կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև համատեղ կինոարտադրության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Համաձայնագիրը սահմանում է, որ համատեղ արտադրության ֆիլմում ընդգրկված գեղարվեստական և տեխնիկական անձնակազմի անդամները պետք է լինեն ազգությամբ հայ, ֆրանսիացի կամ ունենան Եվրոպական Միության կամ Եվրոպական տնտեսական գոտու երկրներից որևէ մեկի ազգային պատկանելություն: Միևնույն ժամանակ, նշվում է, որ անձնակազմում կարող են ներառվել նաև այն օտարերկրացիները, որոնք ազգությամբ նշված երկրներից չեն, սակայն կարող են հաստատել, որ հինգ տարուց ավելի հանդիսանում են Հայաստանի կամ Ֆրանսիայի ռեզիդենտ:
Համաձայնագիրը ամրագրում է, թե որտեղ և ինչ սկզբունքով են կատարվում համատեղ ֆիլմի նկարահանումները: Եթե ֆիլմի սցենարը կամ գործողությունները պահանջում են նկարահանումներ այլ երկրների տարածում, դրանք կատարվում են Կողմերի իրավասու մարմինների համաձայնությամբ:
Ըստ համաձայնագրի՝ համատեղ ֆիլմարտադրողները համատեղ են տիրապետում ֆիլմի հետ կապված նյութական և ոչ նյութական իրավունքներին: Ֆիլմի հետ կապված նյութերը պետք է պահվեն ֆիլմը արտադրողների անուններով՝ վերջիններիս կողմից փոխադարձ համաձայնությամբ որոշված լաբորատորիայում: