.jpg)
Ռոստովի «օրենքով գողերը». Գագիկ Ասատուրյան
Ծնունդով Թբիլիսիից «օրենքով գող» Գագիկ Ասատուրյանը գող է կարգվել 1988 թ.-ին` Վրաստանի տարածքում: Ասատուրյանը հերթական անգամ բանտից ազատվելուց հետո ազգությամբ հայ 2 այլ «օրենքով գողերի»` Կիրպիչի և Արտյուշայի հետ տեղափոխվում է Դոնի Ռոստով:
Նա Ռոստովի տարածաշրջանում սկսում է իրականացնել «օրենքով գողին» հատուկ գործառույթներ` լուծում հակամարտություններ և վիճելի հարցեր, ինչպես նաև՝ սկսում է հետաքրքրություններ ցուցաբերել Ռոստով Սանտկ-Պետերբուրից սինթեթիկ թմրանյութեր ներկրելու նկատմամբ:
Ասատուրյանի վերահսկողության տակ գործում էր 3 հանցավոր խմբավորում, որոնց անդամները Ռոստովում վերահսկում էին մի շարք առևտրային ընկերություններ:
1997 թ.-ին տեղի իրավապահները ձերբակալում են «օրենքով գողին» զենքերի և թմրանյութերի անօրինական շրջանառության համար, սակայն նույն գիշերը հարցաքննության ընթացքում Գագիկին հաջողվում է փախուստի դիմել:
Նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը ոչ մի արդյունք չի տալիս, իսկ 2 տարի անց՝ Ասատուրյանը հայտնվում է Ռոստովում` դատախազությունը հանել էր նրա դեմ առկա բոլոր մեղադրանքները:
2004 թ.-ի հունվարին գողը կրկին ձերբակալվում է, նրա գրպանում հայտնաբերվել 1.5 գրամ հերոին:
Հայտնվելով կալանավայրում՝ Ասատուրյանը դրդում է բանտարկյալներին իր պահպանման պայմանների խստությամբ դեմ ուղղված հացադուլ սկսել:
2005 թ.-ի «օրենքով գող» Նոդար Ասոյանի հետ հակամարտության պատճառով ժամանակավորապես դադարեցվում են Ասատուրյանի «գողական գործառույթները» և նա ստիպված է լինում լքել Ռոստովը:
Ասատուրյանը 2008թ.-ին 4 գրամ հերոին պահելու համար ձերբակալվում է Մոսկվայում և հայտնվում բանտում:
Այնտեղից նրան հաջողվում է կապվել ազատության մեջ գտնվող Դեդ Հասանին մերձավոր գողերի հետ և նրանց միջնորդությամբ վերականգնել իր «օրենքով գողի» գործառույթները: