.jpg)
Գալուստ Սահակյան. Րաֆֆին և՛ մեզ, և՛ ժողովրդին հուսախաբ արեց
Ժողովուրդը երկու կամ երեք մասի չի բաժանվել, պարզապես ժողովուրդը խնդիրներ ունի, իսկ լիազորված անձինք խնդիրները պետք է լուծեն: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով երեկվա իրադարձությունների վերաբերյալ, նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ չի պատրաստվում գանահատականներ տալ:
«Որովհետև և՛ ժողովուրդը հուսախափ եղավ, և՛ մենք: Մենք ցանկանում էինք, որ ունենայինք կազմակերպված ընդդիմություն, իսկ դա ՀՀ-ում առաջին փորձը կլիներ»,- ասաց Գ. Սահակյանը:
Հարցին, թե ի՞նչ պետք է աներ երեկ Րաֆֆի Հովհհանիսյանը, որ չարեց, Գ. Սահակյանը նշեց, որ նա պետք է հաշվի նստեր քաղաքական դաշտի հետ, գոնե՝ ընդդիմադիր դաշտի:
«Րաֆֆիին արդեն առաջնորդ չեմ համարում, և նրա գործողություններն արդեն որևէ կանխամտածվածություն չունեն»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ հավելելով, թե ամեն բան ավարտվել է և նորից ցաք ու ցրիվ ընդդիմություն կա: