Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
10/04/2013 20:15

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանի Բուշեհր քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել:

Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել Նախագահ Ահմադինեժադին և Իրանի բարեկամ ժողովրդին` սփոփանքի խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի մամուլի բաժնից:

 

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին