.jpg)
ՊՆ-ն կաջակցի Շիրակում ականի վրա պայթած երեխաների ընտանիքներին
Դեպքը տեղի է ունեցել նաև այն պատճառով, որ երեխաները փորձել են երկաթե և ալյումինե թափոն հավաքել: Այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Շիրակի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած երկու երեխաների մահվան դեպքի հետ կապված հարցին:
Պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին՝ Ս. Օհանյանը նշեց, որ այդ տարածքում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմական բազան, որն ունի երկու ուսումնական դաշտ, և այդ հողերի օգտագործման համար գոյություն ունեն համապատասխան պայմաններ: Տվյալ դեպքի մասով՝ Ս. Օհանյանը նշեց, որ հատուկ զգուշացումներ են լինում տեղի բնակչությանը, քանի որ լինում են տարբեր մարտավարական պարապմունքներ. «Բացի այդ, տարածքները շրջափակված են»:
Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ իր մոտ են այսօր եղել բազայի հրամանատարները և կրկին պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղաբնակչությանը զգուշացնել, որ զորավարժություններից հետո այդ տարածք այցելելն արգելվում է:
Ս. Օհանյանն ասաց նաև, որ որոշում են ընդունել աջակցություն ցուցաբերել այդ ընտանիքներին: