.jpg)
Ս. Սաֆարյան. Բարևի հեղափոխությունը չմահացավ, նոր պրոցես սկսեց
Ապրիլի 9-ին «Բարևի հեղափոխությունը» ոչ միայն չմահացավ, այլև` սկիզբ դրեց մի նոր պրոցեսի, որն ավելի ցավալի է լինելու իշխանությունների համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Սաֆարյանն անդրադարձավ նախօրեին Անդրիաս Ղուկասյանի պահվածքին, ասելով, որ եթե Անդրիաս Ղուկասյանը հաջողակ քաղաքական գործիչ լիներ, ապա կստանար Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները:
«Ժառանգության» քարտուղարը պատմեց, որ նախօրեին երեկոյան մի խումբ մարդկանց էլ ինքն է ուղեկցել Ծիծեռնակաբերդ.
«Ասացի` եկեք քայլենք` հասնենք առաջնորդին, ժողովրդի մեջ մի խումբ առանձնացավ ու բղավեց` մենք առաջնորդ չենք ճանաչում: Հենց այդ մարդիկ էլ փորձում էին ժողովրդի մի խմբին պահել Բաղրամյան պողոտայում»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: