Տիգրան Սարգսյանը ծանոթացել է Օպերայի վերանորոգման աշխատանքներին
10/04/2013 18:40

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է Օպերայի վերանորոգման աշխատանքներին

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Տիգրան Սարգսյանը շրջել է թատրոնում՝ ծանոթացել կատարված տեխնիկական վերազինման աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: 

Տեխնիկական վերազինումն իրականացվել է ավստրիական Waagner-Biro Austria Stage Systems AG ընկերության կողմից` ՀՀ կառավարության աջակցությամբ:

Մասնավորապես, ամբողջովին արդիականացվել է թատրոնի բեմական մեխանիզմը, ներդրվել են ժամանակակից բարձրակարգ լուսային և ձայնային թվային կառավարման համակարգեր, ներկայացումների վիզուալիզացիայի ծրագիր, պրոֆեսիոնալ թվային ձայնագրման ստուդիայի սարքավորումներ: Ամբողջովին փոխվել են բեմի և նվագախմբի 1090 քմ տախտակամածը, դեկորացիոն շարժաձողերը: Տեղադրվել և մոնտաժվել են հիմնական բեմական հարթակի շարժիչները՝ կից փոխանցվող համակարգով:

 Նշենք, որ  օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր գործունեությունը կվերսկսի ապրիլի վերջերից:

 

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է Օպերայի վերանորոգման աշխատանքներին