«Վերջին 50 օրերին ոստիկանության գործողություններն օրինաչափ են եղել»
10/04/2013 19:34

«Վերջին 50 օրերին ոստիկանության գործողություններն օրինաչափ են եղել»

Վերջին 50 օրերի ընթացքում ոստիկանության գործողություններն օրինաչափ են եղել: ԱԺ-ում անդրադառնալով հետընտրական զարգացումներին ու երեկ  Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին՝ ասաց ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:

Թովմասյանը հավելեց, թե երեկ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հենց իրադարձությունների կենտրոնում էր ու դա էր պատճառը, որ չստացվեց այն, ինչ մարդիկ սպասում էին:

Անդրադառնալով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներին ու «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ կատարված իրադարձություններին՝ Հրայր Թովմասյանն ասաց, թե ցավում է, սակայն ոստիկանությունն իրավասու էր արգելել հավաքների մասնակիցների մուտքը Բաղրամյան պողոտա:

«Վերջին 50 օրերին ոստիկանության գործողություններն օրինաչափ են եղել»