Վարդան Սեդրակյանի պաշտպանի բողոքը Վճռաբեկ դատարանում է
10/04/2013 19:15

Վարդան Սեդրակյանի պաշտպանի բողոքը Վճռաբեկ դատարանում է

Մինչև մայիսի 8-ը ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում կընդունի ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու մասին: Այս մասին «Փաստինֆոյի» թղթակցին հայտնել է ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

ՀՀ նախագահի նախկին թեկնածուի պաշտպանը բողոք է ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշման և այն անփոփոխ թողնելու վերաքննիչ դատարանի որոշման դեմ:

Հիշեցնենք, որ Վ. Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի սպանության փորձի կազմակերպման մեջ: 

Վարդան Սեդրակյանի պաշտպանի բողոքը Վճռաբեկ դատարանում է