.jpg)
Հերթական օլիմպիական փառատոնը` Հոլանդիայում
Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքում հուլիսի 13-ին կմեկնարկի Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական 12-րդ փառատոնը: Մինչ այդ` ապրիլի 5-ին` մրցումների սկսվելուց 100 օր առաջ, կազմակերպիչները ներկայացրեցին առաջին ջահակրին` 10-ամյա Ռենս վան Բիկին, ով զբաղվում է լողով և ցանկանում է դառնալ օլիմպիական խաղերի մասնակից:
Փառատոնի ջահը, ավանդույթի համաձայն, կբոցավառվի Աթենքում` մայիսի 30-ին, նույն օրը կհասցվի Հոլանդիա ու կհանձվի օլիմպիական չեմպիոն, լողորդ Պիտեր վան դեն Հուգենբանդին: Այնուհետև մարզասերները կհետևեն Հոլանդիայի բնակավայրերով անցնող կրակի փոխանցավազքին: Հուլիսի 14-ին ջահը կհասցվի «Գալդենվաարդ» մարզադաշտ, որտեղ տեղի կունենա մարզական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Նախատեսվում է ԵՎՕԿ-ի անդամ 49 երկրների շուրջ 3000 մարզիկ-մարզուհիների մասնակցությունը: Իրենց ունակությունները կդրսևորեն նաև Հայաստանի 22 պատվիրակներ: Նրանք հանդես կգան սպորտային մարմնամարզության, լողի, ատլետիկայի, ձյուդոյի, խճուղային հեծանվավազքի և թենիսի մրցումներում: Մեր երկիրը մասնակիցներ չի ունենա միայն խաղային մարզաձևերում` բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ: Բանն այն է, որ նշված մարզաձևերի եվրոպական ֆեդերացիաները մասնակցության իրավունք կտան միայն բարձր վարկանիշ ունեցող տղաների և աղջիկների ութական թիմերի: