Ր.Հովհաննիսյանի երդմնակալությանը մասնակցողների մի մասը դժգոհ հեռացավ
10/04/2013 09:15

Ր.Հովհաննիսյանի երդմնակալությանը մասնակցողների մի մասը դժգոհ հեռացավ

Երեկ՝ երկուսի երդմնակալության օրը, Ազատության հրապարակի հանրահավաքի մասնակիցները «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունից հետո դժգոհ հեռացան հրապարակից: Նրանցից շատերին վրդովեցրեց այն հանգամանքը, որ Ր. Հովհաննիսյանը հանդես չեկավ կտրուկ հայտարարությամբ: «Ժողովրդին բերել ես հրապարակ, ոչ մի նորմալ բան չես ասում»,- «Ժամանակի» հետ զրույցում ասել է հանրահավաքի մասնակիցներից մեկը:

Մեկ այլ մասնակից էլ նշել է, որ այս երկրից պետք է թողնել ու գնալ. «Ժողովրդի ճակատագրի հետ են խաղում, ոչ մեկն էլ բանի պետք չեն»:
 

Ր.Հովհաննիսյանի երդմնակալությանը մասնակցողների մի մասը դժգոհ հեռացավ