14-ամյա տղան մահացել է 5 ժամ համակարգչային խաղ խաղալուց հետո
13/04/2013 20:18

14-ամյա տղան մահացել է 5 ժամ համակարգչային խաղ խաղալուց հետո

Ստավրոպոլի Գեորգիևսկ քաղաքում 14-ամյա դպրոցականը մահացել է մի քանի ժամ համակարգչային խաղ խաղալուց հետո: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:

Հինգ ժամ ընկերների հետ Counter-Strike խաղալուց հետո Ալեքսեյը գնացել է խոհանոց` ջուր խմելու և կորցրել գիտակցությունը: Ընկերները շտապ կանչել են հարազատներին, քանի որ իմացել են, որ նա սրտի քրոնիկ հիվանդություն ունի:

Մինչև բժիշկների գալը՝ երեխան մահացել է: Նրա մահվան պատճառը սուր սրտային անբավարարությունն է եղել:  

Ալեքսեյի հիվանդության մասին իմացել են նաև դպրոցում և նրան ազատ արձակել ֆիզկուլտուրայի դասերից: 

14-ամյա տղան մահացել է 5 ժամ համակարգչային խաղ խաղալուց հետո