Արամ Մանուկյան. Մարդիկ ցանկանում են, որ ՀԱԿԿ-ն առաջնորդի Տեր-Պետրոսյանը
13/04/2013 12:28

Արամ Մանուկյան. Մարդիկ ցանկանում են, որ ՀԱԿԿ-ն առաջնորդի Տեր-Պետրոսյանը

ՀԱԿ կուսակցությանն այս պահին անդամագրվել է 1813 անդամ: Կուսակցության համագումարի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

«ՀԱԿ կուսակցությունն այլևս կայացած փաստ է, այն ավելին է, քան օրենսդրությունում ասված և սահմանված է կուսակցության մասին»,- ասաց Ա. Մանուկյանը:

Կուսակցություն են մտել մարդիկ, ովքեր, Ա. Մանուկյանի կարծիքով, գերադասում են պետական շահը և չեն առաջնորդվում անձնական շահերով:

Ա. Մանուկյանը նշեց, որ իրենց կողմանկիցները ցանկանում են, որպեսզի կուսակցության առաջնորդը լինի Լևոն Տեր-Պետրոսյանը: 

Արամ Մանուկյան. Մարդիկ ցանկանում են, որ ՀԱԿԿ-ն առաջնորդի Տեր-Պետրոսյանը