Աղթամար կղզին` գարնանը. ծաղկել են նշենին ու ծիրանենին (Լուսանկարներ)
13/04/2013 19:32

Աղթամար կղզին` գարնանը. ծաղկել են նշենին ու ծիրանենին (Լուսանկարներ)

Հայոց հնագույն մայրաքաղաք Վանի Աղթամար կղզին գարնանը յուրահատուկ գեղեցկություն ունի: Կղզում արդեն ծաղկել են նուշի ու ծիրանի ծառերը, որոնք առանձնահատուկ գեղեցկություն են տալիս կղզուն: Ամեն տարի ապրիլ ամսին ծաղկող ծառերը Վանա լճի կապույտի և ձյունագագաթ Արտոս լեռան հետ միասին կազմում են աննկարագրելի սքանչելի տեսարան: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Նշենք, որ Աղթամար կղզին հայոց թագավոր Գագիկ Արծրունու օրոք` 10-րդ դար, հասել է իր ծաղկման գագաթնակետին: Կղզում կառուցված Գագիկ Արծրունու պալատը և Սբ. Խաչ եկեղեցին դարձել են կղզու շինարարության պսակը: Այդ երկուսից այժմ կանգուն է միայն Սբ.Խաչ եկեղեցին, որը հայ ժողովրդի նյութական մշակույթի աննման հուշարձանն է: