Ֆերգյուսոն. «Մանչինիի ասածը հիմարություն է»
13/04/2013 18:12

Ֆերգյուսոն. «Մանչինիի ասածը հիմարություն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը պատասխանել է «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Ռոբերտո Մանչինիի խոսքերին, ով վերջերս հայտարարել էր, որ մրցակիցները դեռևս խաղերից առաջ են պարտվում «մանկունյանցիներին»` վախենալով նրանց հեղինակությունից: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:

«Կարծում եմ, որ Մանչինիի նման հայտարարությունը հիմարություն է: Անգլիական Պրեմիեր լիգան ամենաարդարն է աշխարհում և դրանում մենք համոզվել ենք տարիներ շարունակ: Յուրաքանչյուր խաղում յուրաքանչյուր թիմի աջակցում են սեփական երկրպագուները, ովքեր ամեն ինչ անում են իրենց սիրելի թիմի հաջողության համար: Այսպիսին է անգլիական ֆուտբոլի բնույթը, ուստի Ռոբերտոն իսկապես հիմարություն է ասել: Երևի թե այս եղանակով նա արդարացում է փնտրում:

Եթե Դուք դիտեք «Նորվիչի» հետ կայացած հանդիպումը, կտեսնեք, թե ինչպիսի նվիրվածությամբ էին գործում նրանք: Ի՞նչ վախի մասին կարող էր խոսք գնալ: Ահա Ձեզ վառ օրինակ: Նման մրցակցություն չկա ոչ մի երկրի առաջնությունում»,- հայտարարել է Ֆերգյուսոնը:

Ֆերգյուսոն. «Մանչինիի ասածը հիմարություն է»