Հենրիխ Մխիթարյանը կրկնեց պատմական ռեկորդը (Տեսանյութ)
13/04/2013 20:32

Հենրիխ Մխիթարյանը կրկնեց պատմական ռեկորդը (Տեսանյութ)

Ուկրաինայի առաջնության 24-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալել էր «Զարյային»: «Հանքափորները» 3:0 հաշվով հաղթանակ տոնեցին: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղին մասնակցեց մեկնարկային րոպեներից և խաղավարտին դարձավ գոլի հեղինակ:

Նշենք, որ այս գոլով Հենրիխ Մխիթարյանը կրկնեց Ուկրաինայի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ռեկորդը՝ 22 գոլ, որը պատկանում էր Սերգեյ Ռեբրովին (1997-98) եւ Մաքսիմ Շցկիխին (2002-03):

Այս հաղթանակից հետո «Շախտյորն» ունի 69 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

 

Հենրիխ Մխիթարյանը կրկնեց պատմական ռեկորդը (Տեսանյութ)