Իբրահիմովիչը դժգոհ է միլիոնատերերի համար նախատեսված հարկից
13/04/2013 19:00

Իբրահիմովիչը դժգոհ է միլիոնատերերի համար նախատեսված հարկից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի ցանկանում մարզական կարիերան շարունակել փարիզյան թիմում և մտադիր է տեղափոխվել «Յուվենթուս»:

Այս առիթով Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է «Ծեր սինյորայի» տնօրեն Պավել Նեդվեդի հետ` իր հաճախորդի հնարավոր տեղափոխության մանրամասները քննարկելու համար:

Շվեդ ֆուտբոլիստը նշել է, որ իրեն դուր չի գալիս Ֆրանսիայի առաջնության մակարդակը, ինչպես նաև միլիոնատերերի համար նախատեսված հարկը, որը զգալիորեն կրճատում է իր եկամուտները:

Հիշեցնենք, որ Իբրան արդեն հանդես եկել է «Յուվենթուսի» կազմում` 2004-2006 թթ.: Այդ ընթացքում նա մասնակցել է 92 հանդիպման` դառնալով 26 գոլի հեղինակ: 

Իբրահիմովիչը դժգոհ է միլիոնատերերի համար նախատեսված հարկից