Խավի Մարտինես. «Հեշտ չէ անցնել «Բարսելոնին»
13/04/2013 17:00

Խավի Մարտինես. «Հեշտ չէ անցնել «Բարսելոնին»

Մյունխենի «Բավարիայի» իսպանացի կիսապաշտպան Խավի Մարտինեսը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում շատ դժվար է լինելու «Բարսելոնին» հաղթելը: Տեղեկացնում է Goal.com-ը:

«Բարսելոնի» դեմ խաղալը շատ բարդ կլինի: Մեր առջև խնդիր է դրված նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր: Իհարկե, այս խնդիրը լուծելը, մեղմ ասած, այնքան էլ հեշտ չէ: Մյուս կողմից` մրցաշարի այս փուլում թույլ մրցակիցներ չեն մնացել: Բոլոր թիմերն էլ ուժեղ են և բոլորը ձգտում են հաղթել»,- հայտարարել է Մարտինեսը:

Հիշեցնենք, որ «Բավարիան» ու «Բարսելոնն» ուժերը կչափեն ապրիլի 23-ին և մայիսի 1-ին:

 

Խավի Մարտինես. «Հեշտ չէ անցնել «Բարսելոնին»