ՀԱԿ կուսակցության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը
13/04/2013 15:59

ՀԱԿ կուսակցության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը

Մեզ մոտ միշտ ամեն բան հիմնվել է հավասարության վրա և այն նույն ճանապարհով, ինչ կազմվեց մեր վարչությունը` պետք է լուծվեր նաև ՀԱԿ կուսակցության տեղակալների հարցը: ՀԱԿ համագումարին հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանն ու նշեց, որ ՀԱԿ կուսակցության նախագահի տեղակալներ են ընտրվել Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը:

Նախագահի ընտրության հարցում բոլորը միաձայն էին: ՀԱԿ կուսակցության նախագահ ընտրվեց ՀԱԿ դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Կուսակցության նախագահի անունը հայտարարելուց հետո դահլիճում վանկարկեցին «Լևոն» անունը, հնչեց ՀՀ օրհներգն ու ՀԱԿ հիմնադիր համագումարը հայտարարվեց փակված:

ՀԱԿ կուսակցության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը