.jpg)
Օբաման այս տարվա ընթացքում Պուտինից 3 անգամ ավելի գումար է վաստակել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա տիկինը 2012 թ.-ի ընթացքում վաստակել են մոտ 608.000 դոլար, ինչը 172.000-ով քիչ է նախորդ տարվա ցուցանիշներից:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ 2011 թ.-ին Օբաման վաստակել էր 780.000 դոլար:
ԱՄՆ նախագահը 3 անգամ ավելի շատ գումար է վաստակել, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինը նախորդ տարի վաստակել էր 5.8 միլիոն ռուբլի:
Սակայն համաշխարհային առաջնորդների աշխատավարձերի ֆոնին Օբամայի եկամուտն այնքան էլ բարձր չէ: Նրա եկամուտը շատ ավելի քիչ է, քան, ասենք, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչինը: