Օբաման սիրիացի ապստամբներին է տրամադրել 10 միլիոն դոլար
13/04/2013 20:00

Օբաման սիրիացի ապստամբներին է տրամադրել 10 միլիոն դոլար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաման է ստորագրել, որով Սիրիայի ապստամբներին հատկացվում է 10 միլիոն դոլար: Ինչպես հայտնում է Bloomberg-ը, այդ գումարն ուղղվելու է ապստամբներին սննդով և դեղորայքով ապահովելուն:

«Սիրիայում մարդասիրական ճգնաժամը վատթարանում է, այդ պատճառով անհրաժեշտ է անել հնարավոր ամեն բան, որպեսզի երկիրն այնպես վերափոխվի, որ կհարգվեն բոլոր բնակիչների իրավունքները»,- լրագրողների ասել է Օբաման:

«Նախագահը հանձնարարել է ազգային անվտանգության թիմին լրացուցիչ միջոցներ հատկացնել՝ «ոչ մահացու» զենքի մատակարարման ծավալները ընդլայնելու համար»,- առավոտյան ասել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:

Ավելի վաղ ԱՄՆ-ն 115 միլիոն դոլարից ավելի գումար էր հատկացրել Սիրիայի ընդդիմությանը «ոչ մահացու» զենք գնելու համար: Բացի այդ, ԱՄՆ 385 միլիոն դոլար է հատկացրել սիրիացի փախստականների համար, ովքեր բնակություն են հաստատել հարևան երկրներում:

«Ոչ մահացու զնեք» եզրույթը գործածվում է զրահաբաճկոնների, ռադիոկայանների, գիշերային տեսանելության սարքերի, օպտիկական նշանակետերի և նմանատիպ այլ սարքերի դեպքում:

Օբաման սիրիացի ապստամբներին է տրամադրել 10 միլիոն դոլար