«Իշխանությունները ցանկանում են՝ հայ հասարակությունը մոտ լինի եվրոպականին»
13/04/2013 12:19

«Իշխանությունները ցանկանում են՝ հայ հասարակությունը մոտ լինի եվրոպականին»

Այսօր Հայաստանում ընթանում է «Հայաստան. Աշխարհաքաղաքական և ինտեգրացիոն հեռանկարներ» կոնֆերանսը: Այսօր ելույթ ունենալով այդ համաժողովում, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, թե ներկայում Հայաստանն ակտիվ մասնակցում է բանակցություններում, որոնք տանում են ինչպես եվրասիական, այնպես էլ եվրոպական ինտեգրմանը:

ԱԺ պատգամավորը հույս հայտնեց, որ դաշնակիցներն ու գործընկերներն այս ամենն օբյեկտիվ կընկալեն:

Ըստ նրա՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից բարդ իրավիճակում հայտնված Հայաստանը, արտաքին քաղաքականության ոլորտում այնպիսի որոշումներ պետք է կայացնի, որոնք կնպաստեն ազգային անվտանգությունն ու պետականությունը, տնտեսական շահույթ կբերեն Հայաստանին:

Միաժամանակ նա նշեց, որ կողմ ենք փորձի ձոխանակմանը, դեմ՝ ինքնամեկուսացմանը:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են որպեսզի Հայաստանի հասարակությունը լինի եվրոպականին մոտ: «Մեզ հետաքրքիր է Բալթյան երկրների, ինչպես նաև` հարևան Վրաստանի փորձը, որը մեզ թույլ կտա մշակել մեր ժողովրդի համար ընդունելի քաղաքական մոտեցումները»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ այս համաժողովի մասնակցելու համար նախօրեին մերձբալթյան երկներից Հայաստան են ժամանած քաղաքական գործիչների և քաղաքագետեր:

«Իշխանությունները ցանկանում են՝ հայ հասարակությունը մոտ լինի եվրոպականին»