ԲՀԿ պատգամավորը հաջողություն ցանկացավ նորաստեղծ ՀԱԿԿ-ին ընտրություններում
13/04/2013 12:06

ԲՀԿ պատգամավորը հաջողություն ցանկացավ նորաստեղծ ՀԱԿԿ-ին ընտրություններում

ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը ՀԱԿ համագումարում իր խոսքում բեղմնավոր աշխատանք մաղթեց նորաստեղծ կուսակցության անդամներին և  ցանկացավ հաջողություններ նախընտրական շրջանում ու ընտրություններում:

ԲՀԿ-ականի այս խոսքերը հավաքվածների կողմից բուռն ծափողջյունների արժանացան:

Իր հերթին ՀԱԿ պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ ոչ մեկին չի հարոջողվի նսեմացնել ՀԱԿ-ի պատմական նշանակությունն ու ձեռքբերումները, որքան էլ որ ՀԱԿ-ն այս ընթացքում ունեցավ կորուստներ:

«Սերունդները դեռ կգնահատեն Լևոն Տեր-Պետրոսյանին ու դասեր կքաղեն նրա քայլերից»,- ընդգծեց Լ. Սարգսյանը:

Համագումարի հյուրերի ողջույնի խոսքից հետո ցուցադրվեց ՀԱԿ-ի անցած ուղու մասին պատմող ֆիլմ:

Նկատենք, որ երբ կադրերում երևաց ՀՀՇ անդամ Վանո Սիրադեղյանը, բոլորը սկսեցին բուռն ծափահարել: 

ԲՀԿ պատգամավորը հաջողություն ցանկացավ նորաստեղծ ՀԱԿԿ-ին ընտրություններում