Al Arabiya. Սիրիայի ազատ բանակն առաջին անգամ մտել է Քամշլի քաղաք
13/04/2013 19:09

Al Arabiya. Սիրիայի ազատ բանակն առաջին անգամ մտել է Քամշլի քաղաք

Սիրիայի ազատ բանակը հայտարարել է, որ կարողացել է առաջին անգամ մտնել հյուսիսում գտնվող Հասակա նահանգի քրդաբնակ Քամշլի քաղաքը: Հարձակումն իրականացնում են քաղաքի օդանավակայանի մոտ, որը տեղակայցած է քաղաքի հարավ-արևմուքում: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաընկերությունը:

Ապստամբները միաժամանակ շարունակում են Սիրիայի արևելքում գտնվող Դեր Ալ-Զաուրա օդանավակայանի և Հոմսի վրա հարձակումները:

Սիրիայի ապստամբներն արդեն վերահսկողություն են սահմանել երկրի հյուսիս-արևելյան հատվածի մեծ մասի վրա, սակայն Քամշլին մինչև վերջերս մնում էր կառավարական ուժերի ձեռքում: Զոհերի մասին տեղեկություն չկա:
 

Al Arabiya. Սիրիայի ազատ բանակն առաջին անգամ մտել է Քամշլի քաղաք