Տարոն Մարգարյան. Մեր թիմը սրտացավ է Երևանի խնդիրների նկատմամբ
13/04/2013 19:24

Տարոն Մարգարյան. Մեր թիմը սրտացավ է Երևանի խնդիրների նկատմամբ

«Մենք կարողացանք լուծել բազմաթիվ խնդիրներ: Ես կարծում եմ, որ ավելի լավ Երևան ունենալու համար պետք է սկսել բակից, վարչական շրջանից: Մեր թիմը ունի ծրագրեր՝ բոլոր խնդիրները լուծելու համար»,- այսօր Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Շենգավիթ վարչական շրջանում համայքնի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի գործող քաղաքապետ, ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը:

Նա նշեց, որ Շենգավիթում կան ասֆալտապատման, բակերի բարեկարգման և այլ խնդիրներ, և իրենք փուլ առ փուլ լուծելու են բոլոր խնդիրները. «Մեր թիմը սրտացավ է երևանցու համար, և մենք ամեն ինչ անելու ենք շենգավիթցիների կյանքը ավելի բարելավելու համար»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:

Իր հերթին Երևանի ավագանու անդամ Մարիամ Ղազարյանը նշեց, որ ինքը Շենգավիթի բնակիչ է և տեսել է թե ինչ խնդիրներ են լուծվել համայնքում այս վերջին 4 տարիների ընթացքում. «Տարոն Մարգարյանն իր խոսքի տերն է: Նա այս տարիների ընթացքում ինչ խոստացել է, կատարել է և այսուհետ ևս, Տարոն Մարգարյանը կկատարի իր բոլոր խոստումները»,- նշեց նա:

Ավագանու անդամը խոստացավ, որ քարը քարի վրա դնելով իրենք կբարեկարգեն Երևանը և այն ավելի հարամարավետ կդարձնեն երևանցիների համար: 

Տարոն Մարգարյան. Մեր թիմը սրտացավ է Երևանի խնդիրների նկատմամբ