.jpg)
Լ. Տեր-Պետրոսյան. Իմ մանկության երազանքը չի եղել Վովայի հետ աղոթելը
«Րաֆֆիին միանայի, որ ի՞նչ անեի»,- ՀԱԿ համագումարում, պատասխանելով քննադատություններին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը չմիացավ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը, այսպես պատասխանեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞: Իմ մանկության երազանքը չի եղել Վովայի հետ աղոթելը»,- շարունակեց խոսքը Տեր-Պետրոսյանը:
Իսկ ավելի լուրջ՝ Տեր-Պետրոսյանը նշեց, որ իրենք քաղաքական ուժ են և միանում են, աջակցում են միայն քաղաքական գործընթացներին:
«Կլինի քաղաքական պրոցես, մենք միշտ այնտեղ ենք: Հետընտրական շրջանում տեսանք ամեն ինչ, բացի՝ քաղաքական պրոցեսից»,- ասաց Տեր-Պետրոսյանը և հավելեց, որ իրենք հիմա էլ «Ժառագության» հետ ընտրություններում պատրաստ են համագործակցել: