Տիգրան Պետրոսյանին չբավականացրեց կես միավոր
13/04/2013 17:30

Տիգրան Պետրոսյանին չբավականացրեց կես միավոր

Դուբայի փառատոնի շրջանակներում անցկացված կայծակնային մրցաշարում գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և 90 մասնակիցների մեջ բաժանել 3-5-րդ տեղերը: Պետրոսյանը միայն կես միավորով է հետ մնացել հաղթողից` գրոսմայստեր Սալեմ Սալեհից (ԱՄԷ):

Միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանի արդյունքն է 6 միավոր: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Հիշեցնենք, որ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը կայծակնային մրցաշարին չէին մասնակցում:

Տիգրան Պետրոսյանին չբավականացրեց կես միավոր