Թուրքիայի հետախուզություն. MIT
13/04/2013 19:43

Թուրքիայի հետախուզություն. MIT

Թուրքիայի հետախուզական և հակահետախուզական հիմնական կառույցը Ազգային հետախուզական ծառայությունն է` MIT-ը:

MIT-ը գլխավորում է խորհրդականը, որը ենթարկվում է Թուրքիայի վարչապետի աշխատակազմին:

Թուրքիայի հետախուզական ծառայության կառուցվածքի մեջ մտնում են Ազգային անվտանգության ծառայությունը, որը դարձել է այդ երկրի գլխավոր հակահետախուզական ծառայությունը:

MIT-i կազմի մեջ է ընդգրկված նաև Գլխավոր հետախուզական ծառայությունը, որը իրականացնում է հետախուզական գործառույթներ:

Հաջորդ կառույցը  Հոգեբանական պաշտպանության վարչությունն է, որը պայքարում է Թուրքիայի բնակչության վրա թշնամական գաղափարական ազդեցության դեմ:

Ամբողջ հետախուզական գործունեության համակարգման գործառույթն իրականացնում է Ադմինիստրատիվ վարչությունը, որին կից գործում են նաև Վերստուգիչ վարչությունը և Իրավաբանական ծառայությունը:

MIT-ը ստեղծվել է 1965 թ.-ին և նրա գործառույթների մեջ է մտնում պետական շահերից ելնելով հետախուզական և հակահետախուզական տեղեկությունների հավաքագրումը:

MIT-ի կողմից ձեռք բերված տեղեկատվությունը հաղորդվում է Թուրքիայի նախագահին, վարչապետին, Գլխավոր շտաբի պետին, Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարին:

Թուրքիայի հետախուզության 10 առաջնահերթությունների մեջ է մտնում Ռուսաստանի քաղաքականությանը հետևելը` Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև՝ Կասպյան ավազանից էներգակիրների արտահանումը համաշխարհային շուկաներ:

Կովկասում MIT-ի առաջնահերթությունների մեջ է մտնում Վրաստանի NATO-ին ինտեգրվելու ձգտումներին հետևելը, ինչպես նաև Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Նշվում է, որ թուրքական հետախուզության 10 առանջահերթությունների մեջ է մտնում նաև Աֆրիկայի հյուսիսային շրջանների իրադարձություններին հետևելը, ինչպես նաև Կարմիր ծովի և Ադենյան ծոցի շրջանում ծավալվող իրադարձությունները:

MIT-ի կենտրոնատեղին գտնվում է Անկարայում, իսկ  կառույցի գլխավոր ձեռքբերումն է համարվում Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանի ձեռքբակալումը, որին թուրքական հետախուզության աշխատակիցները հետևում էին 14 տարի:

Ավանդաբար MIT-ը սերտ կապեր է պաշտպանել Վաշինգտոնի և Երուսաղեմի հետ: