Թուրքիայում 3 ամսում սպանվել է 33, բռնաբարվել` 38 կին
13/04/2013 18:27

Թուրքիայում 3 ամսում սպանվել է 33, բռնաբարվել` 38 կին

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Այլին Նազլըաքան տարածել է մամլո հաղորդագրություն 2013-ի առաջին եռամսյակում կանանց նկատմամբ գործադրված բռնությունների մասին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Ընդդիմադիր պատգամավորը նկատել է տվել, թե իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կառավարման շրջանում որքան է ավելացել կանանց սպանությունները և առհասարակ նրանց նկատմամբ իրականացված բռնարարքները:

Հրապարակված տվյալների համաձայն` 2013 թվականի հունվար-փետրվար-մարտ ամիսներին արձանագրվել են ներքոնշյալ ցուցանիշները.

Սպանվել է 33 կին և 4 երեխա:
Բռնաբարվել է 38 կին:
Բռնութուն է կիրառվել 65 կնոջ և 2 երեխայի նկատմամբ:
Ճնշումների է ենթարկվել 45 կին: 

Թուրքիայում 3 ամսում սպանվել է 33, բռնաբարվել` 38 կին