Պաշտոնանկ արվող նախարարների անունները հայտնի են
13/04/2013 09:05

Պաշտոնանկ արվող նախարարների անունները հայտնի են

«Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ակնարկել էր առաջիկայում կառավարության կազմում երկու նախարարի փոփոխության մասին»:

«Ժողովուրդի» տեղեկություններով` Աբրահամյանի ակնարկած երկու նախարարներից մեկը ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն է, մյուսը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ Թերթի տեղեկություններով՝ Վ. Գաբրիելյանն ինքն այլևս չի ցանկանում պաշտոնավարել, քանի որ հոգնել է նախարարի կարգավիճակից։ Իսկ Ա. Հարությունյանի հարցն այլ է. ըստ թերթի տեղեկությունների` նրանից դժգոհություն կա։ Ու հիմա նա ակտիվորեն հանդիպում է տարբեր շրջանակների՝ խնդրելով զբաղվել իր լոբբինգով։

Հարությունյանին պաշտոնանկ անելու լուրը ՀՀԿ-ից ոչ հերքել, ոչ էլ հաստատել են՝ ասելով, որ նման հարց դեռ չեն քննարկել: 

Պաշտոնանկ արվող նախարարների անունները հայտնի են