ԱԺ պատգամավորի որդու վրա հարձակման փաստի առթիվ հարուցվել է քրգործ
15/04/2013 13:50

ԱԺ պատգամավորի որդու վրա հարձակման փաստի առթիվ հարուցվել է քրգործ

Ապրիլի 14-ի գիշերը Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանի որդու` 19-ամյա Հայկ Ախոյանի վրա ավազակային հարձակման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (Ավազակությունը) հատկանիշներով: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հսարակայնության հետ կապերի բաժնից:

Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` մինչև 10 տարի ժամկետով: 

Նշենք, որ Aysor.am-ի տեղեկություններով` տան մուտքի մոտ մի խումբ դիմակավորված անձինք էլեկտրաշոկով հարձակվել են Հ. Ախոյանի վրա, հափշտակել բջջային հեռախոսը և տան բանալիները:

ԱԺ պատգամավորի որդու վրա հարձակման փաստի առթիվ հարուցվել է քրգործ