Ա. Աշոտյան. Տարոն Մարգարյանից բացի՝ այլ քաղաքապետացու այդպես էլ չնշմարվեց
15/04/2013 19:45

Ա. Աշոտյան. Տարոն Մարգարյանից բացի՝ այլ քաղաքապետացու այդպես էլ չնշմարվեց

ՀՀ ԿԳՆ պաշտոնակատար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին շաբաթը: Հետաքրքիր է, որ Ա. Աշոտյանի գրառումը սկսվում է` «ավելի լավ Երևան, բարև» արտահայտությամբ: 

«Ավարտվեց Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի առաջին շաբաթը:

Ակնհայտ դարձավ, որ`

1. Ոչ իշխանական քաղաքական ուժերին չի հաջողվել ընտրությունները մայրաքաղաքային տնտեսությունից տեղափոխել քաղաքական հարթություն:

2. Բացի Տարոն Մարգարյանից որևէ այլ պոտենցիալ քաղաքապետացու այդպես էլ չնշմարվեց:

3. Ոչ իշխանական ուժերը, թեպետ չունեն միասնական գործելու և ոչ մի ծրագիր, միավորվել են միայն մեկ ուղղությամբ` լայնածավալ հակաքարոզչություն Տարոն Մարգարյանի դեմ:

4. Դրանցից ոմանք չեն խորշում անգամ ամենանողկալի միջոցներից, խախտելով բազում չգրված օրենքներ և բարոյական նորմեր:

5. Արտաքուստ իբր բարեկիրթ, իսկ սոց. ցանցերում սանձարձակ և զարհուրելի պահվածք որդեգրածները այդպիսով ընդամենը ընդգծում են իրենց քաղաքական և բարոյական սնանկությունը:

Հ.Գ. Քաղաքապետի ընտրություններին մնաց 3 շաբաթ»,- գրել է Արմեն Աշոտյանը:

Ա. Աշոտյան. Տարոն Մարգարյանից բացի՝ այլ քաղաքապետացու այդպես էլ չնշմարվեց