.jpg)
Հայաստանի 5 ներկայացուցիչներ` Եվրոպայի առաջնությունում
Ապրիլի 17-21-ը Մոսկվայում կանցկացվի սպորտային մարմնամարզության Եվրոպայի հերթական առաջնությունը: Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի հինգ պատվիրակներ: Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը և Սերոբ Սողոմոնյանը հանդես կգան բազմամարտում, Եվրոպայի կրկնակի մրցանակակիր Հարություն Մերդինյանը` նժույգ թափերում, իսկ Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը իրենց ունակությունները կդրսևորեն «օղակներ» մրցաձևում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Սոս Սարգսյանը հայտավորված են մրցավարական հանձնաժողովում, իսկ բազմափորձ Աշոտ Գասպարյանը և նրա երիտասարդ գործընկեր Արտյոմ Ավետյանը հանդես կգան հավաքականի մարզչի դերում: Ի դեպ, կլիմայավարժեցման նպատակով մեր թիմը Մոսկվա է մեկնել մեկնարկից չորս օր շուտ: