Ադրբեջանական «Cosa Nostra»-ն Մոսկվայում. Թմրանյութերից մինչև լրտեսություն
15/04/2013 20:55

Ադրբեջանական «Cosa Nostra»-ն Մոսկվայում. Թմրանյութերից մինչև լրտեսություն

Ադրբեջանական հանցավոր խմբավորումները Մոսկվայում` սկսած 1980-ական թթ.-ի կեսերից, մասնագիտանում են մրգերի և ծաղիկի վաճառքի վրա` օգտագործելով «Մեր բակը» կոոպերատիվի հնարավորությունները:

1986 թ.-ից ադրբեջանցիներն այդ ոլորտից դուրս են մղել մերձբալթներին և ուկրաինացիներին:

1993 թ.-ի դրությամբ՝ ադրբեջանական հանցավոր խմբավորումները Ռուսաստանի մայրաքաղաքում զբաղվում էին թմրանյութերի բիզնեսով, վերահսկում մի շարք առևտային կետեր, որոնք զբաղվում էին ծաղիկների վաճառքով:

Ֆանտոմասի խմբավորումը Մոսկվայում վերահսկում էր Կենտրոնական, Լենինգրադյան և Չերեմուշկինյան շուկաները և կապեր էր պաշտպանում Թուրքիայի, Պակիստանի և Իրաքի հետ:

1992 թ.-ի դրությամբ ադրբեջանական խմբավորումը բաժանված էր 2 խմբի` մեկը գլխավորում էր Ջամիլ Սադիկովը, իսկ խմբի անդամների թիվը հասնում էր 200-ի:

1992 թ.-ին Մոսկվայի ոստիկանության հատուկ զորքերը կազմակերպում են ադրբեջանական առևտրային կետերի վրա ռեյդեր, ինչից դժգոհեցին ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները: Նույն թվականի օգոստոսի 17-ին Ադրբեջանի ՆԳ նախարար Իսկանդեր Գոլիդովը հայտարարել էր, որ ռուսական ՕՄՕՆ-ի գործողությունները կարող են հանգեցնել ժողովրդական ցասման Բաքվում`ուղղված տեղի ռուսախոս բնակչության դեմ:

1996 թ.-ի դրությամբ ադրբեջանցիները ստեղծել էին 32 խմբավորումներ, որոնք մինչև այսօր մասնագիտանում են թանկարժեք ձկնատեսակների վաճառքի, թմրանյութերի վաճառքի և մեքենաների առևանգումների վրա:

Ադրբեջանական խմբավորումները սերտ կապեր են պահպանում Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի տարածքում բնակվող ադրբեջանական և թուրքական համայնքների հետ: Բացի այդ, նրանք ակտիվորեն համագործակցում են Մերձավոր Արևելքի, Թուրքիայի, Միջին Ասիայի արդյունաբերական-ֆինանսական խմբերի հետ:

Ադրբեջանական հանցավոր խմբավորումներն ունեն մեծ քանակությամբ անշարժ գույք Գերմանիայում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Թուրքիայում, Մալազիայում և այլուր: Խմբավորման գործողությունները Ռուսաստանում ակտիվ աջակցություն են գտնում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից, բացի այդ, նրանք համագործակցում են Թուրքիայի արտաքին հետախուզության ծառայության հետ: Դրա յուրահատկություններից մեկը նրա հիմքում ընկած հայրենակցական սկզբունքն է, որի շուրջ և միավորվում են Ադրբեջանի տարբեր շրջաններից ժամանած անդամները:

Ադրբեջանական խմբավորումներից կարելի է առաձնացնել լենկորանյան խմբավորումը, որը կազմված է Ադրբեջանի Լենկորանի շրջանից Մոսկվա ժամանած հանցավոր տարրերից:

Հաջորդը մինգեչաուրյան խմբավորումն է, որը կենտրանացած է Մոսկվայի Սևեռնի շուկայում և զբաղվում է Մոսկվա թմրանյութեր առաքելով և տարածելով:

Մոսինյան հանցավոր խմբավորումը կենտրոնած է զինամթերքի և պայթուցիկ նյութերի վաճառքի վրա:

Գարդաբանյան խմբավորումը բաղկացած է հիմնականում Վրաստանի ադրբեջանաբնակ Գարդաբանիի և Մառնելուլիի շրջանների բնակիչներից`զբաղվում է հիմնակում մեքենաների գողոններով և վաճառքով:

Մոսկվայում գործող այլ ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբավորումներից կարելի է առանձնացնել զակատալյան խմբավորումը` Ադրբեջանի Զակատալիի շրջանից Մոսկվա ժամանածները կազմում են խմբավորման կորիզը:

Ամենահզորներից է համարվում Գյանջայի խմբավորումը, որը համարվում է թմրանյութերի վաճառքով զբաղվող խոշոր խմբավորումներից մեկը նախկին ԽՍՀՄ տարածքում:

Մոսկվայում գործող 30-ից ավելի ադրբեջանական խմբավորումները զբաղվում են նաև դրամաշորթությամբ, տների թալանով, ինչպես նաև զենքերի անօրինական վաճառքով:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ ադրբեջանցիները վերահսկում են Մոսկվայի թմրանյութերի բիզնեսի 55 %-ը:

Ադրբեջանական «Cosa Nostra»-ն Մոսկվայում. Թմրանյութերից մինչև լրտեսություն