Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիբանանի դեսպանին
15/04/2013 14:17

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիբանանի դեսպանին

Այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպան Ժան Մաքարոնին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության մեջ և հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Լիբանանի միջև գոյություն ունեցող պատմական և ավանդական ջերմ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ վերջին տարիներին երկու երկրների նախագահների փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել հայ-լիբանանյան հարաբերություններին, առկա են նոր ծրագրեր և նախաձեռնություններ, որոնք կյանքի են կոչվում:

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիբանանի դեսպանին