Մանկավարժականում ՕԵԿ-ի պաստառներով ծածկել են ԲՀԿ պաստառները (Տեսանյութ)
15/04/2013 09:28

Մանկավարժականում ՕԵԿ-ի պաստառներով ծածկել են ԲՀԿ պաստառները (Տեսանյութ)

Համահայկական երիտասարդական ընդվզում նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Երևանի պետական մանկավարժական համալսարանի շենքին փակցված է հատուկ ցուցատախտակ, որի վրա էլ տեղադրված են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող թեկնածուների նախընտրական քարոզչական պաստառները:

Նախաձեռնությունը հիշեցնում է, որ ուսումնական հաստատությունները ապաքաղաքական կառույցներ են, որտեղ քաղաքական որևէ քարոզչությունն արգելվում է:

Նշենք, որ պաստառների համար տեղերը որոշում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Նախաձեռնության տարածած տեսանյութում երևում է, որ «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական պաստառները փակցված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաստառների վրա՝  ծածկելով ԲՀԿ-ի թեկնածուների նկարները: 

Մանկավարժականում ՕԵԿ-ի պաստառներով ծածկել են ԲՀԿ պաստառները (Տեսանյութ)