Փոփոխություններ «Դատախազության մասին» և ՀՀ քրեական օրենագրքում
15/04/2013 20:15

Փոփոխություններ «Դատախազության մասին» և ՀՀ քրեական օրենագրքում

Ի կատարումն ՀՀ Նախագահի` 2012 թ.-ի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի»` ՀՀ դատախազությունում մշակվել են «Դատախազության մասին» և ՀՀ քրեական օրենագրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մշակվել է դատախազների վերադասության հարաբերությունները կարգավորող նորմերը հստակեցնող օրինագիծ

Մշակվել են դատախազի կողմից իր լիազորությունների շրջանակում տրված օրինական պահանջների պարտադիր կատարումն ապահովող օրինագծեր

Մշակվել է հանցավորւթյան դեմ պայքարում իրավապահ մարմինների գործողությունների համակարգման կազմակերպաիրավական կառուցակարգերը սահմանող օրինագիծ

Ուսումնասիրվել է պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության դատախազական գործառույթների միջազգային փորձը


 

Փոփոխություններ «Դատախազության մասին» և ՀՀ քրեական օրենագրքում