.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյանը, հնարավոր է, վերսկսի իր մարզային այցելությունները
Նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, հնարավոր է, վերսկսի իր մարզային այցելությունները: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հարցին, թե ո՞րն է մարզային այցելությունները վերսկսելու նպատակը, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, թե իրենց նպատակն է քաղաքացիներին տեղեկություն տալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Նա պարտադիր համարեց մարզերով գնալը, քանի որ «մեր քաղաքացիներն առաջին ձեռքից պետք է ինֆորմացիան ստանան, որովհետև ինֆորմացիան վերջին շրջանում խեղաթյուրված է ներկայացվում»:
Նույն կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն էլ ասաց, թե մարզային այցելությունների նպատակը պարզ կլինի միայն ապրիլի 19-ի քաղաքացիական ժողովից հետո:
«Ժողովի ընթացքում մենք կսահմանենք, թե որն է շարժման ուղերձը այս երկրորդ հանգրվանում, թե ինչ շարունակություն ենք տեսնում»,- ասաց Ս. Սաֆարյանը:
Նա հայտնեց, որ իր տեղեկություններով՝ Ր. Հովհաննիսյանն իր մարզային այցելությունը կվերսկսի ապրիլի 19-ից հետո միայն: