Բնապահպանական շրջայցերի արդյունքում 1,12 մլն դրամ է վերադարձվել պետբյուջե
15/04/2013 19:56

Բնապահպանական շրջայցերի արդյունքում 1,12 մլն դրամ է վերադարձվել պետբյուջե

Բնապահպանական պետական տեսչության կողմից 08.04-13.04.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 980 հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 260 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Բնապահպանության նախարարության մամուլի քարտուղարությունից: 

Մասնավորապես` Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 187.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 64.5հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցի արդյունքում առգրավվել է 48 հատ տիրազուրկ սիգ տեսակի ձուկ,որը հանձնվել է թիվ 14 գիշերօթիկ դպրոցին:

Շրջայցերի արդյունքում հայտնաբերվել են նաև ապօրինի որսի դեպքեր:

Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 8 հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.12մլն.դր. գումար:

Բնապահպանական շրջայցերի արդյունքում 1,12 մլն դրամ է վերադարձվել պետբյուջե