Ներսիկ Նազարյան. Ես տեղյակ չեմ, եթե նման բան լինի, կասեմ
15/04/2013 20:25

Ներսիկ Նազարյան. Ես տեղյակ չեմ, եթե նման բան լինի, կասեմ

«Ես տեղյակ չեմ, այժմ ուրիշ վայրում եմ, եթե նման բան լինի, կասեմ»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը՝ ի պատասխան իր պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերի:

Նշենք, որ տարածված տեղեկությունների համաձայն` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրով Ն. Նազարյանը ազատվել է Երևանի ոստիկանապետի պաշտոնից, իսկ Երևանի ոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը: 

Հարցին` իսկ նման խոսակցությունների Ներսիսյանը ծանո՞թ է, թե ոչ, նա պատասխանեց, որ տեղյակ չէ:

Նշենք, որ ոստիկանությունում Aysor.am-ի աղբյուրը, այնուամենայնիվ, հաստատեց Երևանի ոստիկանապետի պաշտոնանկության մասին լուրերը: 

Ներսիկ Նազարյան. Ես տեղյակ չեմ, եթե նման բան լինի, կասեմ